News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու տարվա ընթացքում Սիրիայում իրավիճակը զգալիորեն բարելավել է: Այս մասին հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է,  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշեւը:

Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի միջամտությունից հետո իրավիճակը փոխվել է:

«Սիրիական Արաբական Հանրապետության տարածքում բաց ռազմական գործողությունները աստճանաբար կնվազեն: Սակայն, ցավոք, մենք չենք կարող բացառել պարտիզանական պատերազմը եւ որոշ ահաբեկչական հարձակումներ, այդ թվում խոշոր քաղաքներում», - ասել է Արեշեւը` հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել սիրիական կողմին, ինչպես նաեւ կիրականացնի կայունության պահպանմանն ուղղված խաղաղապահ գործառույթներ:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ Սիրիայի հարցի լուծումը մեծ նշանակություն ունի ռուս-թուրքական հարաբերությունների համար: Ըստ Արեշեւի՝ առանց Անկարայի եւ Թեհրանի հետ Մոսկվայի փոխհամագործակցության, այդ խնդիրը հնարավոր չէ լուծել:

Դրա հետ մեկտեղ նա  ասել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները չի կարելի պարզ անվանել:

 «Թուրքիան իր փորձով համոզվել  է, որ հարեւան երկրում ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումների աջակցությունը, ինչպես դա եղել է 2011-2012 տարիների ընթացքում, ապակառուցողական է եւ խարխլում է կայունությունը Թուրքիայի ներսում», - նշել է փորձագետը` հավելելով, որ Ռուսաստանը, Սիրիայում ունենալով ռազմական օբյեկտներ, ըստ էության, Մերձավոր Արեւելք է վերադառնում որպես ակտիվ խաղացող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ