Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական փոստն անձեռնմխելի է, վերալյուստրացիայի եւ առաքման արգելքների ենթակա չէ։ Զինվորական–փոստային կապի մասին համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 26-ին կառավարության նիստում։ 2 երկրների սահմանապահ մարմինները զինվորականներին եւ սուրհանդակներին պետք է աջակցություն ցուցաբերեն սահմանն օպերատիվ հատելու համար։