News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր, դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Վրաստանի իշխանությունները Ջավախքի հիմնախնդիրները կոծկելու համար դիմում են քաղաքական բլեֆի: Նրանք, Շիրակ Թորոսյանի խոսքով, լրագրողներ են գործուղում Ջավախք, ովքեր այնտեղ հարցազրույցներ են անցկացնում եւ հետո այդ հարցազրույցները ուղղորդված տեսանկյունից հրատարակում են վրացական մամուլում:

Շիրակ Թորոսյանը մասնավորապես նկատի ունի վերջերս  վրացական «Պիրվելի»  պարբերականում տպագրված եւ NEWS.am-ում թարգմանաբար արտատպված «Կովկասյան ավանդույթներ» կարծրատիպի խախտումը Ախալքալաքի կանայք սխալ են համարում» հոդվածը: Այստեղ նշվում է. «Ախալքալաքի հեռու գյուղերում կանանց սոցիալական կարգավիճակը շատ ծանր է, քանի որ նրանք  բացի տնային   աշխատանքներից ստիպված են նաեւ տղամարդու աշխատանք կատարել, քանի որ տղամարդիկ հիմնականում գտնվում  են Ռուսաստանում` հացի փող  վաստակելու նպատակով: Ախալքալաքում բնակվող կանանց մեծամասնությունն արդեն համակերպվել է նման կյանքի հետ: Նրանք բողոքում են իրենց ծանր կյանքից, բայց ոչ մեկին չեն մեղադրում, ամեն ինչ կապում են  կովկասյան ավանդույթների հետ»:

Ի պատասխան այդ հրապարական, Շիրակ Թորոսյանն ասաց. «Ջավախքում, ինչպես Հայաստանի ցանկացած մարզում, կանայք բոլորն էլ տղամարդկանց իրավահավասար են, բոլորը շատ լավ պատկերացնում են կյանքը, քաղաքականությունը, դժվարությունները»:

Վերջում Թորոսյանը հավելեց, որ  վրացական իշխանություններն այսկերպ փորձում են ուշադրությունը շեղել խնդրի իսկական պատճառներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ