Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուհ» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին վճարել է սահմանն ապօրինի հատելու համար նախատեսված 3,4 հազար գրիվնա տուգանքը, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն։
«Իհարկե, վճարել եմ տուգանքը»,- ասել է նա։
Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլին վճարումը բանկի միջոցով է արել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Պարբերականը հայտնում է, որ Միգրացիոն ծառայությունը 2 անգամ հրաժարվել է դիտարկել լրացուցիչ պաշտպանություն ստանալու մասին Սաակաշվիլիի դիմումը։