Բրազիլիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրան:
«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Բրազիլիան խաղաղ երկիր է, մենք կողմ ենք հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա: Մասնավորապես, այս հակամարտության վերաբերյալ, մենք կարծում ենք, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ պետք է պահպանել հրադադարը՝ վերջնական կարգավորման հասնելու համար»,-հայտարարել է Բրազիլիայի ԱԳ նախարարը: