News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ նոր հանդիպում:

Բայց եթե դրանից առաջ որեւէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:

Ըստ նրա՝ նախագահական վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնեւից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ:

«Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, եւ Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում»,- ասել է Մինասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ