News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: 

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը եւ մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102 ` տատրազին եւ E110` դեղին «արեւի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող եւ նախաշգուշացնող՝ երեխաների ակտիվության եւ ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է:

Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով  (1905 կգ), խտացրած կաթ շաքարով եւ կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) եւ վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արեւածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ):

Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է եւ տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները եւս հետ կանչել եւ մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել:

Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ