News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարրին ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը պաշտոնապես նշանադրվել են, այդ մասին հաղորդվում է Քլարենս հաուսի՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների ուեսթմինսթերյան նստավայրի թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ձերդ Թագավորական գերազանցություն Ուելսի արքայազնը երջանիկ է հաղորդել արքայազն Հարրիի եւ օրիորդ Մեգան Մարքլի նշանադրության մասին: Հարսանիքը կկայանա 2018-ի գարնանը: Հարսանիքի օրվան վերաբերող հետագա մանրամասները պատշաճ կարգով կհաղորդվեն», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի նշանադրությունը կայացել է ավելի վաղ այս ամսին, արքայազն Հարրին այդ մասին  տեղեկացրել է Ձերդ Թագավորական մեծությանն ու իր ընտանիքի մյուս հարազատ անդամներին:

Նշանադրության մասին հայտարարությունը հնչել է վերջին մի քանի ամիսների ընթացքում շրջանառվող ասեկոսների ֆոնին, որոնցում նշվում էր, որ Մեգան Մարքլը ավարտում է «Ֆորս մաժորներ» սերիալի նկարահանումները եւ քայլեր է նախաձեռնում Լոնդոն տեղափոխվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ