News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության թուրքական արձագանքին։

Twitter-ի իր էջում Կարո Փայլանը գրել է․ «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ։ Ներկայում իրենց էժանագին շոուներով փորձում են օրակարգը շեղել իրենց անօրինականություններից»,-գրել է Կարո Փայլանը՝ ներկայացնելով իշխող կուսակցության եւ Իսրայելի իշխանությունների միջեւ «Մավի Մարմարայի» գործով կայացված համաձայնագիրը, որտեղ նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվում է Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ։ Երուսաղեմն այստեղ նկատի է առնվում որպես մայրաքաղաք, ինչպես Անկարան։

Նշենք, որ 2016-ի հունիսի 28-ին Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիր է ստորագրվել, որով հստակեցվել էին «Մավի Մարմարա» գործողության ժամանակ սպանված թուրքերի համար Իսրայելի կողմից վճարվելիք փոխհատուցման չափերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ