News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձում են ներխուժել Կիեւի Պեչերսկի շրջանային դատարան, որտեղ պետք է տեղի ունենա նրա խափանման միջոցի ընտրության հարցով դատական նիստը, հայտնում է «112 Украина»-ն: 

«Սաակաշվիլիի որոշ կողմնակիցներ փորձում են դատարան մտնել, նրանց թույլ չեն տալիս, այստեղ առայժմ քաշքշուկ է, ինչ-որ մեկն արդեն սկսում է քարեր նետել, ծխագալանիկների պայթյուններ ենք լսում»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:

Դատարան մտնել ցանկացողների մեջ է նաեւ Դավիդ Սաքվարելիձեն:

Թղթակցի փոխանցմամբ՝ դրանից հետո պայթյուն է լսվել, որից անմիջապես հետո օդը ծխով էր ծածկված եւ որոշ ժամանակ տեսանելությունը վատացել էր: Այնուհետեւ մոտեցել են սաղավարտավոր ոստիկանների օժանդակ ուժերը: Սաակաշվիլիի կողմնակիցներին հանդարտության կոչ են արել: Հիմա իրավիճակը կայունացել է:

Բախումից առաջ Դավիդ Սաքվարելիձեն փորձել է մոտենալ Պեչերսկի դատարանի մուտքին, սակայն նրան կամարին մոտ չեն թողել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ