News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրեն ռազմագերի է համարում, իր համախոհներին  «կտրուկ գործողությունների» չի հորդորում, բայց վստահ է, որ բողոքի շարժումը կընդլայնվի:

«Ես ինձ կալանավորված չեմ համարում, այլ համարում եմ ռազմական գերության մեջ»,- ասել է Սաակաշվիլին, որի բառերը մեջբերում է  «Ուկրաինսկայա պրավդա» առցանց պարբերականը: Դատարանի դահլիճում Սաակաշվիլին լրագրողներին պատմել է, որ առաջին անգամ իրեն հակախորհրդային գործունեության համար 1986-ին ձերբակալել է ԽՍՀ ՊԱԿ-ը Կիեւում, երբ ինքը առաջին կուրսում էր սովորում: Ըստ նրա՝ Ուկրաինայում 30 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել:

«Որքան տարիներ են անցել, ինձ բերել են միեւնույն մեկուսարան եւ ինձ դիմավորել է նույն հսկիչը, միեւնույն կեղտոտ մեղադրանքներով… Մեզ պետք չէ առճակատում, ես ոչ մի կտրուկ գործողության կոչ չեմ անում: Շարժումը կընդլայնվի», - լրագրողներին դատարանի դահլիճում հայտնել է Սաակշվիլին: Քաղաքական գործիչը շնորհակալական խոսքեր է ուղղել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: Ապա նա երգել է Ուկրաինայի հիմնը:

Սաակաշվիլիին երկուշբթի առավոտյան բերել են Կիեւի Պեչերսկի շրջանային դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար: Դատախազությունը նրա համար խնդրում է խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Դատարանի շենքի մոտ հավաքվել են քաղաքական գործչի համախոհները, ուժեղացվել է հսկողությունը: Ոստիկանության տվյալներով՝ այնտեղ գտնվում է ավելի քան 250 ուժային՝ պրովոկացիաները կամ անկարգությունները կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ