ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավոտյան նստաշրջանի ընթացքում օրակարգ չի ներառվել Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը՝ նշելով, թե դեռ հավանականություն կա, որ օրվա երկրորդ կեսին հայկական բանաձեւը կընդգրկվի օրակարգում։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնել հայկական թիվ 252 բանաձեւը։ Կոնգրեսն իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է անպայման քննարկվեն, որի պատճառով հնարավոր է, որ Կոնգրեսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն։