News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին նախատեսում է քննարկել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես, խոսքը բանաձեւի նախագծի մասին է, որն անվավեր է ճանաչում քաղաքի ներկա կարգավիճակը փոփոխությունը եւ պատասխան է ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, հաղորդում «ՌԻԱ նովոստին»։

ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ փաստաթուղթը պատրաստել է Պաղեստինը, իսկ օրակարգում ընդգրկել է Եգիպտոսը։ Նշվում է, որ Եգիպտոսի պատվիրակությունը դեռեւս պաշտոնապես չի առաջարկել ՄԱԿ-ի ԱԽ առաջիկա նիստում քվեարկություն անցկացնել։

Գործակալության փոխանցմամբ, բանաձեւի նախագծում ասվում է. «Ցանկացած գործողություն ու որոշում, որոնք ենթադրում են սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակը, բնույթը եւ ժողովրդագրական կազմը, չունեն իրավաբանական ուժ, անվավեր են եւ պետք է չեղարկվեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համաձայն»։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը դատապարտել է Անվտանգության խորհրդում տարածված բանաձեւի նախագիծը։ «Ոչ քվեարկությունը, ոչ քննարկումները չեն փոխի պարզ իրողությունը, որ Երուսաղեմը միշտ եղել է եւ կլինի Իսրայելի մայրաքաղաքը։ Մեր դաշնակիցների հետ միասին մենք կշարունակենք պայքարել պատմական ճշմարտության համար»,-հայտարարել են ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ