News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ապագա նախագահական ընտրություններում Պուտինի մրցակիցը կարող է լինել ընդդիմադիր գործիչ Քսենյա Սոբչակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Նրա խոսքով՝ Քսենյա Սոբչակը շատ ուժեղ կին է, որն այն հատկություններով է օժտված, որոնք հատուկ են քաղաքական առաջնորդին: «Նա ճանաչվող մարդ է, նա կին է, ինչը ռուսական քաղաքականության համար ընդհանրապես նոր բան է»,- ասաց Ռարը:

Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ Քսենյա Սոբչակը Ռուսաստանի նոր նախագահ դառնալու հնարավորություն չունի, բայց այն, որ այդ պաշտոնի համար կպայքարի, արդեն քաղաքական ինտրիգ է: Դրանից զատ, ինչպես կարծում է քաղաքագետը, պակաս հետաքրքիր չէր լինի իմանալ, թե ինչ նոր նախընտրական գաղափարներով հանդես կգա ինքը՝ գործող նախագահը, ինչ տնտեսական ծրագիր կներկայացնի ընտրողին, ինչին Ռուսաստանում բոլորն են սպասում:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ Քսենյա Սոբչակն ի՞նչ ընտրազանգվածի հույս կարող է ունենալ, Ռարը նշեց, որ նա կարող է միանգամայն կրկնել Ալեքսանդր Լեբեդի հաջողությունը, որը 1996 թվականի ընտրություններում ստացած ձայներով զբաղեցրեց 3-րդ տեղը, չնայած այն ժամանակ քչերն էին հավատում նման հաջողությանը: «Կարծում եմ, որ նա 3-րդ տեղը գրավելու հնարավորություն ունի: Եվ եթե Սոբչակը հաջողի, դա արդեն մեծ սենսացիա կլինի»,- նշեց Ռարը:

Միեւնույն ժամանակ, փորձագետը շեշտեց, որ ռուսաստանցի ընտրողը կքվեարկի, որպեսզի երկրում կայունություն լինի, եւ որ ավելի վատ չլինի, քանի որ հանրության շրջանում դեռեւս պահպանվում են «90-ականների» ծանր հիշողությունները, երբ երկիրը տառացիորեն ցնցեցին անվերջանալի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամերը, որոնցից Ռուսաստանն առանց դժվարության դուրս չեկավ: Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանում հենց սրա վրա է պահվում Պուտինի վարկանիշը, քանի որ վաստակը, եւ ոչ անհիմն, մասամբ հենց նրան է վերագրվում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Նախընտրական արշավն արդեն սկսվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ