News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Հյուսիսային Կորեան, ընդհանուր առմամբ, հաղթել է ԱՄՆ-ին առճակատման հարցում, քանի որ ռազմական ներխուժման մասին Վաշինգթոնի բոլոր սպառնալիքները հերյուրանք դուրս եկան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել  Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Սակայն, նրա  խոսքով՝  Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ, եւ դեռ կզարգանա: «Հյուսիսային Կորեան շարունակում է անել այն, ինչ ուզում է, եւ երկխոսությունն, որ վերսկսվել է Հարավային Կորեայի հետ, կապիտալուցիայի արդյունքում չէ սկսվել, այլ նվազագույնը հավասար պայմաններում»,-բացատրել է ռուսաստանցի փորձագետը` հավելելով, որ գիտական եւ տեխնիկական առումով Հյուսիսային Կորեան բավականաչափ զարգացած պետություն է եւ միայն մեկ ընթացիկ խնդիր ունի՝ ֆինանսական ոլորտում։

Խրամչիխինը նշել է, որ հյուսիսկորեացիները բավականին հզոր գիտա-ինժեներական դպրոց ունեն, որոնք փոխգործակցության լայն փորձ ունեին ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ հիմա Ռուսաստանի, Չինաստանի, նախկին սոցիալիստական ճամբարի երկրների, նույնիսկ որոշ արեւմտյան երկրների հետ: «Նրանք ունեն հասանելիություն համակարգչային տեխնոլոգիաներին, գիտական գրականությանը,  այդ ամենը նրանք ունեն: Եվ, իհարկե, նրանք փոխառում են արտասահմանյան օրինակները»,-ասել է քաղաքագետը` նշելով, որ եթե չկա սեփական, հզոր գիտա-ինժեներական դպրոցներ, ոչ մի արտասահմանյան տեխնոլոգիա հնարավոր չի լինի փոխառել, իսկ Հյուսիսային Կորեայում սեփական դպրոցը հրաշալի մակարդակում են գործում։

Այս դպրոցը, ինչպես նշել  է փորձագետը, ստեղծվել է դեռեւս սովետական ժամանակաշրջանում ԽՍՀՄ եւ Չինաստանի ակտիվ աջակցությամբ: Բացի այդ, քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենը նշել է, որ  Խորհրդային Միության փլուզումից հետո շատ փորձագետներ արդեն իսկ նախկին Խորհրդային Միության երկրներից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Բելառուսից, մշտական բնակության համար տեղափոխվել են Հյուսիսային Կորեա եւ մեծ ներդրում ունեցել Հյուսիսային Կորեայի ռազմական ծրագրերի զարգացման գործում:

Բացի այդ, Ալեքսանդր Խրամչիխինի գնահատականով՝ եթե ԱՄՆ-ի կողմից  մշտապես Փհենյանի հասցեին չհնչեին սպառնալիքներ, եւ մյուս երկրներ ներխուժման փաստեր չլինեին, գուցե Հյուսիսային Կորեան այդքան ակտիվորեն չզարգացներ իր միջուկային ծրագիրը։

Քաղաքագետը նաեւ ընդգծել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի առումով տարբեր դիրքորոշումներ ունեն: Այսպես՝ Պեկինը ցանկանում է, որ Փհենյանն իր գործողությունները համակարգի իր հետ, բայց Հյուսիսային Կորեան վարում է անկախ քաղաքականություն: «Ռուսաստանի համար դա  բավականաչափ մակերեսային խնդիր է: Մոսկվան պարզապես ուզում է, որ ստատուս քվոն քիչ թե շատ պահպանվի: Եվ միայն այդ ոգով է գործում՝ միայն թե պատերազմ չլինի»,-եզրափակել է ռուս ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին տեղի տպագիր մամուլի եւ տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հաղթել է Միացյալ Նահանգներին դիմակայության  հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ