News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի սկսում է Լատինական Ամերիկա այցը: Ացի պաշտոնական ժամանակագրության համաձայն՝ պապը նախ Չիլի կայցելի (հունվարի 15-18-ին), այնուհետեւ կլինի Պերուում՝ մինչեւ հունվարի 21-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանցիսկոսը մտադիր է Չիլիում այցելել մայրաքաղաք Սանտյագո, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներ, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում նա կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլդոյում:

Հնարավոր է, որ Ֆրանցիսկոս պապը Չիլի այցի ընթացքում հանդիպի Աուգուստո Պինոչետի ռազմական խունտայի գործողություններից տուժածներին, որը երկիրը կառավարել է 1973-ից 1990 թվականներին:

Չիլի այցը սկսելուց առաջ անհայտ անձինք հարձակվել էին մի քանի կաթոլիկ տաճարների վրա՝ ի նշան բողոքի երկիր Հռոմի պապի այցի դեմ: Չիլիի ՆԳՆ-ն հայտարարել է չիլիական հողում գտնվելու ժամանակ Ֆրանցիսկոսի համար սպառնալիքի բացակայության մասին:

Սա Լատինական Ամերիկայի երկրներ պապի արդեն 6-րդ այցելությունն է: Ուշագրավ է, որ այս անգամ նա իր հայրենիք Արգենտինա չի այցելում: Սակայն Չիլիի իշխանությունները հարեւան Արգենտինայից ուխտավորների մեծ հոսք են սպասում, ինչի հետ կապված սահմանին անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ