News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թալիշ գյուղը 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ չի տուժել այնքան, որքան ներկայացվել էր ավելի վաղ: Այս մասին հունվարի 15-ին հայտարարեց «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերի ընթացքում Թալիշ գյուղում 15-20 տուն եւ վարչական շենք էր վնասվել: «Սփյուռքը այնքան գումար էր փոխանցում, որ հնարավոր էր մի ամբողջ մեծ քաղաք կառուցել, ոչ թե՝ մի գյուղ», - ընդգծեց Պոլատովը` հավելելով, որ միջոցները կարող էին տրամադրվել նաեւ հենց տուժած գյուղացիներին:

Ինչպես նշեց կազմակերպության նախագահը, նրանք ցանկանում են սեփական ուժերով եւ ներդրողների աջակցությամբ մի փոքրիկ բնակավայր կառուցել Թալիշի մոտակայքում, որտեղ կամավորներ եւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ կտեղակայվեն: Նրանց նպատակը կլինի Թալիշի, նրա բնակիչների եւ շրջակա տարածքի անմիջական անվտանգության ապահովումը: Ընդ որում, պատերազմի մասնակիցները մշտական բնակություն կհաստատեն այնտեղ:

Բացի այդ, Էդուարդ Պոլատովը հավաստիացրեց, որ ռազմականացված  բնակավայր տեղափոխվելու ցանկություն են հայտնել ոչ միայն պատերազմի մասնակիցները, այլ նաեւ՝ հասարակ քաղաքացիներ: Սակայն երբ նրանք գրել են ՀՀ վարչապետին, հայտնի է դարձել, որ գաղափարը ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի արվել: «Ինչու՞ են նրանք այդ առաջարկը փոխանցել Ղարաբաղի վարչապետին: Նա մեզ բոլորից շատ է խանգարում: Ղարաբաղում մեզ աջակցում են միայն Բակո Սահակյանն ու Վիտալի Բալասանյանը»,- դժգոհեց Էդուարդ Պոլատովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ