News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն ընդունեց նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը,

- «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը,

- Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

-«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

- «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից փաթեթը,

- «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- Հաշվեքննիչ պալատի մասին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ իրենք հաշվեքննության օբյեկտների, ներքին աուդիտի հետ կապված խնդիր են տեսնում, վստահություն չկա ներքին աուդիտի նկատմամբ, հետեւաբար դեմ են քվեարկելու:

ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Նշենք, որ «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերին:

«Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի առնչությամբ «Ծառուկյան» խմբակցությունից Վարդեւան Գրիգորյանը նշեց. «Ծառուկյան» խմբակցությունն արել է առաջարկություն, որը չի ընդունվել, որ որոշակի համայնքների հնարավորություն տալ չմասնակցելու մաքրման կայանների ստեղծմանը, որովհետեւ դա լրացուցիչ բյուջետային բեռ է համայնքի վրա: Դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ