News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Քննիչները հանրությանը հայտնել են դեկտեմբերի 31-ի գիշերը Լաբինսկի շրջանի  Ուստ Լադոժսկի ավանի «Օգոնյոկ» սրճարանում Ալեքսնադր Սիտավիչուսի կողմից երկու հայի եւ գնչուի աղմկոտ սպանության բոլոր կարեւոր մանրամասները: Քրեական գործի հետաքննության մասին «Ռիդուս» գործակալությանը պատմել է «Առաջին իրավապաշտպան կենտրոն» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի քարտուղար Ռոման Պլյուտան:

Վկաների ցուցմունքների եւ տեսախցիկների տեսագրությունների համաձայն՝ զոհվածները՝ գնչու համայնքի ներկայացուցիչն ու երկու հայը, սպանությանը նախորդած կոնֆլիկտին որեւէ մասնակցություն չեն ունեցել:

Ալեքսանդր Սիտավիչուսի եւ սրճարանում հանգստացող մի խումբ գնչուների միջեւ (ոչ տեղացի) կոնֆլիկտ էր ծագել: Արդյունքում ժամը 00:30-ին պարահրապարակում կաճրատեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ծեծված Ալեքսանդր Սիտավիչուսը եւ Ալեքսեյ Միրոնովը տեղական դիսպետչերական ծառայության միջոցով զանգահարել են տաքսի ծառայություն եւ մեքենայի գալուն պես դուրս են եկել սրճարանից՝ խոստանալով «վերադառնալ»:

Դրսում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկուսն էլ դուրս գալիս սրճարանից, հատում ճանապարհը եւ նստում ժամանած ավտոմեքենայի մոջ: Տաքսու վարորդը գտնվել եւ հարցաքննվել է. նա պատմել է, որ ընկերներին իջեցրել է Սիտավիչուսի տան մոտակայքում: Ըստ նրա՝ ուղեւորներից մեկը, դատելով նրա դեմքից, «փոքր-ինչ ծեծված էր», սակայն հանգիստ էր, իսկ երկրորդը բորքոքված էր եւ պարբերաբար շտապեցնում էր վարորդին:

Դեկտեմբեր 31-ին՝ ժամը 01:21-ին, Սիտավիչուսը եւ Միրոնովը ավտոմատ զենքով զինված վերադարձել են սրճարան: Զենքը ենթադրաբար բերվել էր նրանց կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) մարտերի ​​գոտուց: Արդյունքում, մեկական բավականին դիպուկ կրակոցներով Սիտավիչուսը սպանել է երեք մարդու՝ Միրզոյան Արտյոմին (1993 թվականին ծնված, նախկինում դատապարտված, միջադեպի ժամանակ եւս գտնվել է հետաքննության տակ), Սիրակոսյան Ռոմանին (1986 թվականին ծնված, սրճարանի դիջեյը) եւ սրճարանից դուրս գալիս՝ ավտոմեքենայի մեջ նստած 18-ամյա Կուզմենկո Նիկոլայ Իվանովիչին:

ՌԴ ներքին գործերի շրջանային բաժանմունքի աշխատակիցն անմիջապես միջադեպից հետո զրուցել է Սիտավիչուսի հետ, եւ վերջինս հաստատել է զոհերի պատահական ընտրությունը: Հայտնի է նաեւ, որ Սիտավիչուսը խորապես զղջացել է արածի համար:

«Առկա տեղեկության մյուս մասը ես դեռ չեմ կարող հանրայնացնել, սակայն ընդհանուր առմամաբ հենց այսպիսի պատկեր է ստեղծվում»,- եզրափակել է Ռոման Պլյուտան:

Արյունոտ հաշվեհարդար Կրասնոդարում. երկու հայ այլոց ծեծկռտուքի զոհ են դարձել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ