News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը թմրանյութերի գործով մեղավոր է ճանաչել «Բախալա» մականունով հայտնի դերասան եւ հեռուստահաղորդավար Գեորգի Գիորգանաշվիլիին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Այսօր նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար:

Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ մեղադրյալը դատապարտվել է նվազագույն ժամկետով, քանի որ նախկինում դատապարտված չի եղել եւ վնաս չի պատճառել այլ անձանց:

Հրապարակված դատավճռից դժգոհ են եղել Գիորգանաշվիլիի ընկերները՝ Բեկա Ցիկարիշվիլին եւ Տորնիկե Բզիավան: Նրանցից մեկը վիրավորական արտահայտություն է արել դատարանի հասցեին, իսկ մյուսը աղյուս է նետել եւ կոտրել ապակին, որից հետո երկուսն էլ ձերբակալվել են:

Երիտասարդները «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ներկայացուցիչներ են, որոնք թմրանյութերի քաղաքականության մեղմացման համար են պայքարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդիկ կորցնում են հետաքրքրությունը լուրերի նկատմամբ. հետազոտություն
47 երկրներում հունվար-փետրվարին անցկացված հարցման արդյունքներով՝ տասը հարցվածներից չորսը (39%) միտումնավոր խուսափում են լուրեր դիտելուց...
Լրագրողների նկատմամբ ուժի կիրառումն անընդունելի է. անաչառ հետաքննել հունիսի 12-ի դեպքերը. Մամուլի միջազգային ինստիտուտ
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության…
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն
Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների...
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Ամենաշատ