News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր 2»–ի գործով դատական նիստն այսօր՝ հունվարի 30-ին, մեկնարկեց լարված մթնոլորտում։  Ամբաստանյալները դատավորից պահանջեցին հեռացնել հանրային պաշտպաններին, քանի որ իրենք  ունեն իրենց պաշտպանները։

Սասնա ծռերից Արամ Մանուկյանը դատավորից հետաքրքրվեց, թե երբ կարող է հրաժարվել հանրային պաշտպանի ծառայությունից, երբ դատավորը պատասխանելիս՝ նրան դիմեց «ամբաստանյալով», Արամ Մանուկյանը սպառնաց. «Եթե դուք ինձ ասում եք ամբաստանյալ, ես էլ Ձեզ ասում եմ դատական կատարածու»։

«Անցած նիստին հայտարարեցինք, որ ամենայն հարգանք ունենալով հանրային պաշտպանի ինստիտուտի նկատմամբ հրաժարվում ենք նրանցից: Հիմա ինչո՞ւ եք այս մարդկանց պահում այստեղ»,-իր հերթին ավելացրեց  «Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանը:

Ամբաստանյալների պաշտպանները հայտարարեցին, որ գործում զուգահեռ հանրային պաշտպաններ ներգրավելը անօրինականություն է,  մարդու իրավունքների ոտնահարում, քանի որ ամբաստանյալները  չեն ցանկանում օգտվել դատարանի ներգրաված պաշտպանների ծառայությունից։ 

«Հանրային պաշտպանները պարտավոր են վեր կենալ ու դուրս գալ դատական նիստերի դահլիճից, քանի որ նրանք պաշտպան համարվել չեն կարող: Պաշտպան համարվելու համար նրանք պետք է ունենային մեր պաշտպանյալների համաձայնությունը, հետեւաբար հանրային պաշտպանների կողմից արվելիք յուրաքանչյուր հայտարարություն կարող է դիտվել ի վնաս մեր պաշտպանյալների»,- հայտարարեց գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Մեկ այլ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ դատարանը հանրային պաշտպաններ ներգրավելով՝ փորձում է դատավարությունը շուտափույթ ավարտել։ Այսինքն՝ մասնավոր պաշտպանների բացակայության դեպքում որոշ գործողություններ իրականացնելիս՝ դատարանում գտնվեն իր իսկ կողմից նշանակված պաշտպանները։

«Ամբաստանյալները չեն վստահում հանրային պաշտպաններին, ինչպես կարող են պաշտպանություն իրականացնել, եթե հանրային պաշտպանին չի վստահում ամբաստանյալը;  Դատարանը շղարշ է ստեղծում, թե արադարադատություն են իրականացնում, սակայն կոնկրետ անձի իրավունքն է պաշտպանվել իր կողմից ընտրված պաշտպանի միջոցով։ Այս դեպքում նրանք չեն վստահում հանրային պաշտպաններին։ Եթե ամբաստանյալներից մեկը կամ թեկուզ հանրային պաշտպաններից մեկը միջնորդություն ներկայացրեց, ամբաստանյալը կամ պաշտպանը դեմ եղան,  պաշտպանի եւ պաշտպանյալ միջեւ շահերի հակասություն է առաջանում»,–ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Չնայած պաշտպանների եւ ամբաստնյալների հիմնավորված պահանջին՝ դատարանը հանրային պաշտպաններին չհեռացրեց, հայտարարեց, որ պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում եւ չի հեռացնելու նրանց գործի վարույթից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ