News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպերի մարզը դադարեցնում է Հայկական հիշատակի կենտրոնի ֆինանսավորումը, այս մասին գրում է  Nouvelles d'Arménie-ին:

Կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին, եւ մինչեւ այս տարի ֆինանսավորման մեկ երրորդը կենտրոնը ստանում էր Օվերն Ռոն Ալպերի մարզից՝ յուրաքանչյուր տարի հայտ ներկայացնելով դրա համար:

Մարզի ղեկավար Լորան Վոկյեն ներկայացված դիմումին ի պատասխան հայտարարել է, որ, չնայած հայ համայնքի կարեւոր դերին եւ Հայկական հիշատակի կենտրոնի դերին, մարզն այս տարի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու:

«Վերջին երեք տարվա ընթացքում Օվերն Ռոն Ալպերի մարզն ավելի ու ավելի քիչ լրավճարներ է ստանում կենտրոնական իշխանություններից, եւ այժմ, հաշվի առնելով այլ առաջնահերթությունները, որոշում է կայացվել չֆինանսավորել»,- Կենտրոնի հայտի պատասխան նամակում նշել է Լաոն Վոկյեն:

Իր հերթին կենտրոնի ղեկավարներ Ժակ Փափազյանը եւ Պատրիկ Հովհաննիսյանը պաշտոնական նամակ են գրել` նշելով, որ ընդունված որոշումը արդար չէ: Այս մասին նրանք տեղեկացրել են նաեւ մամուլին: «Այս որոշումն իր բնույթով սարսափելի է, մարզը փաստացի օրինական կերպով ընտրություն է կատարել Հիշատակի ազգային կենտրոնի եւ առեւտրային կառույցների ֆինանսավորման միջեւ: Ընտրությունը կատարվել է հօգուտ առեւտրային կառույցների ֆինանսավորման, որոնք երբեք պատմական նշանակություն չեն ունեցել: Սրանք այն երկու կառույցները չեն, որոնց միջեւ կարելի էր ընտրություն կատարել»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ