News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Շվեյցարիայի 30 տարվա բարեկամության ընթացքում՝ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից սկսած,  երկու երկրների միջեւ համագործակցությունը էլ ավելի է ամրապնդվել: Այս մասին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Դոմինիկ դե Բումանը ասել է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ դե Բումանի՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար զգալի կապիտալ է դարձել 2003 թվականին Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Եվ ես կարծում եմ, որ հաջորդ փուլը կլինի այն, որի սկիզմը մենք դնում ենք այսօր»,- նշել է շվեյցարական պատվիրակության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը շեշտել է, որ առաջին անգամ է Շվեյցարիայից նման մեծ պատվիրակություն այցելում Հայաստան:

Այս այցը, ըստ Դոմինիկ դե Բումանի, հնարավորություն է տալիս հետագա համագործակցության եւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նա նշել է, որ շվեյցարական կողմը կշարունակի ուշադրություն դարձնել երկու կողմերի համար էլ կարեւոր այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսությունը եւ, մասնավորապես՝ գինեգործությունը՝ ընդգծելով, որ Հայաստանում արտադրվող գինիներն արդեն իսկ ներմուծվում են Շվեյցարիա:

Բացի այդ, շվեյցարական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Շվեյցարիան արդեն մոտ 12 միլիոն դոլար է ներդրել Հայաստանի հարավում ամբարտակի կառուցման համար: Միեւնույն ժամանակ, Դոմինիկ դե Բումանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի տնտեսական զարգացումը հնարավոր է միայն սահմանների բացման միջոցով, ինչը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի շահերից, քանի որ դա ազատ շուկայի հիմքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ