News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանություններն արտաքսել են անբուժելի հիվանդ հայուհու որդուն: Germania.one-ը հայտնում է, որ Նոյհաուս-ան-դեր-Պեգնից քաղաքի (Միջին Ֆրանկոնիա) փախստականների ապաստարանում ապրում է 39-ամյա Գայանա Զ.-ն: Նա քաղցկեղով է տառապում եւ արդեն դատապարտված է: Կնոջ մարմնի ձախ կողմն ամբողջությամբ կաթվածահար է: Նա կողմնակի օգնության կարիք ունի:

Չնայած դրան, Բավարիայի կառավարությունը հայուհու հետ չափազանց դաժան է վարվել: Հունվարի կեսին գիշերով սենյակ են ներխուժել ոստիկանները եւ տարել նրա 18-ամյա որդի Աշոտին՝ հետագայում հայրենիք արտաքսելու նպատակով: Միակ որդին մոր գլխավոր հենարանն էր: Այդ ժամանակից Գայանան բացարձակապես մենակ է մնացել: Նա այլեւս որդուն չի տեսել, եւ, հնարավոր է, որ այլեւս երբեք չի տեսնի: Հիմա ամենամոտ ազգականները կարող են երբեմն միայն հեռախոսով շփվել: Մոր ծանր վիճակը ոչ միշտ է նրան թույլ տալիս հեռախոսազանգերին պատասխանել:

Միջին Ֆրանկոնիայի միգրացիոն գերատեսչության Կենտրոնական վարչությունից ասել են, որ որոշակի հանգամանքներ կան, որոնք կարող են արտաքսմանը խոչընդոտել: Սակայն, իշխանությունների խոսքով, արտաքսման պահին իրենք չգիտեին, որ Աշոտի մայրը մահամերձ է:

Այդուհանդերձ ինքը՝ Աշոտն ասում է, որ դա սուտ է, եւ իշխանությունները ամեն ինչի մասին հրաշալի գիտեին: Այս մասին է վկայում նաեւ մոր ախտորոշումը, ինչպես նաեւ գերատեսչությանը փոխանցված բուժզննման արդյունքները, որոնց մեջ նշված է, որ Գայանայի վիճակը կրիտիկական է, իսկ հիվանդությունը միայն խորանում է:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ բժշկական փաստաթղթերում նշված չէ մոտ ապագայում մոր մահանալու մասին, հետեւաբար ապագայում անորոշ իրադարձությունը, ինչպիսին, օրինակ, ազգականի հիվանդությունն է, արտաքսմանը չի խոչընդոտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ