News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին 13 ռուսների «միջամտության» վերաբերյալ մեղադրանքները համարում է փաստերի հավաքման «գագաթնակետ», որոնք ապացուցում են Մոսկվայի այդ գործողությունները: Այս մասին նա ասել է շաբաթ` ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Այն գնահատականը, որը հետախուզության կողմից հրապարակվել էր մեկ տարի առաջ, մինչ ես կզբաղեցնեի այս պաշտոնը, ցույց է տալիս, որ ռուսները փորձել են ազդել ընտրական ընթացքի վրա: Այն ամենն ինչ կատարվել է այդ ժամանակվանից տեղեկատվության հավաքման տեսանկյունից, միայն հաստատել է այդ գնահատականը», - նշել է նա:

«13 ռուսների մեղադրանքները դա մեծ քանակությամբ  փաստերի հավաքման «գագաթնակետն» է, որոնք հաստատում եմ հետախուզության համայնքի գնահատականը: Մենք նաեւ պարզել ենք, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ներկայացված  շատ երկրներ նույնպես փորձել են միջամտել ընտրություններին, դրանք նաեւ շատ եվրոպական երկրներ են», -ասել է Քոութսը:

Լավրովը «դատարկաբանություն» է անվանել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին զեկույցը

ԱՄՆ ԱՆ-ն Ռուսաստանի 13 քաղաքացիների ու 3 ընկերության մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ

ԱՄՆ մեղադրանքներն անհեթեթ են. Մարիա Զախարովա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ