News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում Լավրովը նշել է, որ Մոսկվան չի տեսել փաստեր, որոնք վկայում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի «միջամտության» մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Հրապարակել կարելի է ամեն ինչ։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են շատանում մեղադրանքները, պնդումները, հայտարարությունները։ Դեռեւս մենք չենք տեսել փաստեր, մնացածը դատարկաբանոություններ են՝ կներեք ոչ դիվանագիտական արտահայտության համար»,-հայտարարել է նա։

Նախօրեին ամերիկյան դատախազությունը 13 ռուսասատանցու  եւ երեք ընկերությունների մեղադանք է առաջադրել  «ԱՄՆ դեմ դավադրություն» եւ «մեքենայության» մեղադրանքներով:

Ռուսաստանը բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների միջամտության շուրջ մեղադրանքները: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես անհիմն»:

ԱՄՆ ԱՆ-ն Ռուսաստանի 13 քաղաքացիների ու 3 ընկերության մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ

ԱՄՆ մեղադրանքներն անհեթեթ են. Մարիա Զախարովա

Թրամփ. Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ