News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձեւավորումը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նաեւ նշել է. «2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մյոլլերը նշել է. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կիրառման պաշտպանության գործում»:

Աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքի առջեւ կատարվող էթնիկ ու կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» եւ կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:

Մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով եւ անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի եւ նրա անդամ երկրների գործունեությանը: Դեկտեմբերի 9-ին մենք Երեւանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարեւոր հարթակ կհանդիսանա այս զազրելի հանցագործության դեմ մեր միասնական պայքարի վճռականության արտացոլման, դրա շուրջ իրազեկվածության բարձրացման եւ կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման համար:

Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձեւավորումը: Մենք պարտաճանաչ կերպով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ենք ներկայացրել Հայաստանի ազգային զեկույցները եւ դրանց իրականացման հաշվետվությունները: Հայաստանը սատարում է Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացը եւ պատրաստվում է կամավոր հիմունքներով ներկայացնել Համընդհանուր պարբերական վերանայման երկրորդ միջնաժամկետ զեկույցը:

Մեր երկիրն ավարտին է հասցնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Անցումային ամբողջ գործընթացի ժամանակ` ներառյալ Սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի առանցքային օրենքներում համապատասխան փոփոխությունները եւ խորհրդարանական ընտրությունները իրականացվել են ներառական մթնոլորտում՝ միջազգային մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, եւ ի ցույց են դրել, որ մեր երկրում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն է եւ անշրջելի:

Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը Հայաստանում` հենվելով նաեւ մեր գործընկերների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության վրա:

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, որոնք շարունակում են կարեւոր տեղ զբաղեցնել մեր առաջնայնություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ