News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի վրա հարձակված տղամարդու դեմ մանր խուլիգանության հոդվածով գործ է հարուցվել, հաղորդում է ՌԴ ՆԳՆ քաղաքային ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«2018 թվականի մարտի 4-ին Լենինգրադյան պողոտայի 40-րդ տան մոտ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի դեմքին ջուր լցրած քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցվել՝ Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «մանր խուլիգանություն»  20.1 հոդվածով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կիրակի Սոբչակի շտաբը հաղորդել էր, որ տղամարդը նրա վրա ջուր է լցրել ասելով՝ «Սա Ժիրինովսկու համար»:

Ըստ շտաբի՝ հարձակվողը Ալան Դզուցեւ անունով տղամարդ է, որ Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի օգնականն է:

Մոսկվայի քաղաքային դումայի խոսնակի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ Սոբչակի վրա հարձակվողը Շապոշնիկովի պաշտոնական օգնականը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ