News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի հասցեին ուղղված փոխադարձ մեղադրանքները ոչ մի լավ բանի չեն բերել։ Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ առաջնորդը, փոխանցում է ՌԲԿ–ն։

Խոսելով ռուս–ամերիկյան հարաբերությունների մասին՝ պետության ղեկավարը նշել է, որ պետք է հանգիստ նստել, խոսել եւ հասկանալ ամեն ինչ. «Ես կարծում եմ, որ ներկայիս նախագահը ցանկանում է դա անել, բայց կան ուժեր, որոնք նրան թույլ չեն տալիս»,–ասել է Պուտինը։

Դոնալդ Թրամփը, Պուտինի կարծիքով, մեծ փորձով եւ արագ ընկալող գործարար է, չնայած նրան, որ նորելուկ է քաղաքականության մեջ։  

ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ ԱՄՆ–ն է Ռուսաստանին ընդգրկել իր հակառակորդների թվում. «Մենք չենք ձեզ կոչել մեր թշնամիները: Դուք եք որոշում կայացրել խորհրդարանի, Կոնգրեսի մակարդակով, եւ Ռուսաստանին ընդգրկել թշնամիների ցանկում: Ինչու՞ եք դա արել: Մենք պատժամիջոցներ կիրառե՞լ ենք Միացյալ Նահանգների դեմ»,–շեշտել է նա։

Պատասխանելով հարցին, մտահոգված չէ նա, որ ՌԴ քաղաքացիները տապալում են ամերիկյան ժողովրդավարության կարգերը՝ Պուտիրնն եւս մեկ անգամ ընգծել է, որ չի տեսել որեւէ ապացույց այն բանի, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին՝ խախտելով ռուսական օրենսդրությունը։

Պուտինն ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքների ապացույցներ է պահանջել

ԱՄՆ ընտրություններին միջամտության մեջ մեղադրվող ռուսները պատասխանատվության կենթարկվեն

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի արտահանձնի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար կասկածվող իր քաղաքացիներին

ԱՄՆ ընտրություններին միջամտության մեջ մեղադրվող ռուսները պատասխանատվության կենթարկվեն

ԱՄՆ մեղադրանքներն անհեթեթ են. Մարիա Զախարովա

Թրամփ. Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ