News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այն փաստը, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման բակացային գործընթացում անհամեմատ ավելի մեծ փորձ ունի, քան որեւէ մեկ ուրիշը, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հանրապետական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն աննախադեպ փորձ ունի եւ միջազգային ատյաններում հուսալի գործընկերոջ հեղինակություն է վայելում, եւ այս գործոնները, անկասկած, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ հաշվի են առնվում: «Կարծում եմ՝ այս հարցում այլ կարծիք չի կարող լինել: Սերժ Սարգսյանի վարչապետությունն անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության զարգացման ներկայիս միտումները»,- ասաց խորհրդարանականը: Նա նշեց, որ Կարեն Կարապետյանը գուցե կարողանա այս պարտականությունը կատարել, գուցե եւ չկարողանա: «Բայց արդյոք արժի՞ փորձարկման դիմել՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլում բանակցային գործընթացի բացառիկ կարեւորությունը»,- հարց հնչեցրեց Խոսրով Հարությունյանը՝ բարեհաջող «մոռանալով», որ անցյալ տարի նախընտրական արշավի ժամանակ ՀՀԿ-ից միանշանակ հավաստիացնում էին, որ կուսակցության հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում կմնա նաեւ 2018-ի ապրիլից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ