News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիան դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը` նյարդային թույնի փորձաքննության անցկացման համար, որով թունավորվել է նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Բրիտանիայի  մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալենը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունների կողմից բացատրությունների բացակայության պատճառով «մեզ այլ բան չի մնում քան եզրակացնել, որ դա քիմիական զենքի օգտագործման եւ արգելման եւ միջազգային իրավունքի դեմ պետության կողմից ֆինանսավորված քալ է»:

Նա նշել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տեղեկացվել է նյարդային թույնի օգտագործման մասին եւ նրան հրավիրվել են «ինքնուրույն ստուգելու մեր անալիզը»: «Մենք աշխատում ենք այդ գործընթացը արագացնելու համար»:

Հիշեցնենք, որ Մեյը Սկիրպալի հարձակման գործում ՌԴ-ին է մեղադրել: Այսօր նա հայտարարել է, որ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի, կկանգնեցնի Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները, կսառեցնի որոշ ռուսական պետական ակտիվներ: Բաց այդ, Բրիտանիայի կառավարությունից եւ թագավորական ընտանիքից ոչ ոք չի գնալու ՌԴ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Նիկի Հեյլին Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին

«Նովիչոկ» նյարդային թույնի ստեղծողներից Վիլ Միրզայանովը ներողություն է խնդրել Սկրիպալից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ