News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Բրեյթուեյթը ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ մեղադրել է Ռուսաստանին ՄԱԿ-ի կանոնադրության եւ քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան խախտելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Դա սովորական հանցագործություն չէր: Դա ոչ իրավազոր ուժի կիրառոմ էր, միջազգային օրինական կարգի հիմքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի խախտում», - ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում՝ ասել է նա:

Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը նաեւ մեղադրել է Ռուսաստանին քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան խախտելու համար, ասելով, որ Սկրիպալին թունավորելու համար օգտագործվել է «Նովիչոկ» նյարդային թույնը: «Ռուսաստանը 2017 թվականի սեպտեմբերին հայտարարեց քիմիական զենքի պաշարների ոչնչացման մասին, տաս տարի ուշ, քան պահանջվում էր կոնվենցիայով (....): Ռուսաստանը չէր հայտնել «Նովիչոկ» նյարդային թույնի մասին, ինչպես նաեւ դրա հետ կապված արտադրության մասին»,-ասել է նա:

«Նույնիսկ այսօր, ռուս քաղաքական գործիչները պնդում են, որ իրենք ամբողջովին ոչնչացրել են նյարդակաթվածային «Նովիչոկ» թույնը: Մենք կարող ենք եզրակացնել, որ Ռուսաստանը լրջորեն խախտում է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան` առանց տեղեկացնելու «Նովիչոկ» նյարդային թույնի ստեղծման ծրագրի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ