News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինը ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով օբյեկտիվ եւ անկախ հետաքննություն է ակնկալում, ինչպես նաեւ, որ այն հիմնված կլինի փաստերի վրա: Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Մա Չժաոսյուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ միջազգային նորմերին համապատասխան, փաստերի վրա հիմնված, ամբողջական, օբյեկտիվ եւ անկախ հետաքննություն կկատարվի», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Մեյը Սկիրպալի հարձակման գործում ՌԴ-ին է մեղադրել: Այսօր նա հայտարարել է, որ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի, կկանգնեցնի Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները, կսառեցնի որոշ ռուսական պետական ակտիվներ: Բաց այդ, Բրիտանիայի կառավարությունից եւ թագավորական ընտանիքից ոչ ոք չի գնալու ՌԴ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Սկրիպալին թունավորած նյարդային թույնի փորձաքննության համար Բրիտանիան դիմել է ՔԶԱԿ-ին

Նիկի Հեյլին Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին

«Նովիչոկ» նյարդային թույնի ստեղծողներից Վիլ Միրզայանովը ներողություն է խնդրել Սկրիպալից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ