Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունները փորձում են ընտրությունների նախաշեմին Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին քաղաքական ասպարեզից հեռացնել:
«Սավչենկոն դեռեւս նույն պտուղն է, բայց նրանք չափից ավելի են վախենում ընտրություններից: Ինձ ինչ-որ բան հուշում է, որ նրանց գործերը շատ վատ են, չէ՞ որ Լուցենկոն նույնպիսի եռանդով էր պնդում, որ ես պատրաստվում եմ Կուրչենկոյի փողերով Գերագույն ռադան գրավել: Ահա այսպես է ստացվում, երբ շառլատանները հասնում են իշխանության: Ոչինչ, մենք շուտով այս մարազմի վերջը կտանք, եւ առանց ռումբերի, կրակոցների ու բռնության»,- Facebook-ում գրել է Սաակաշվիլին՝ մեկնաբանելով ազգային անվտանգության եւ պաշտպանության կոմիտեից Սավչենկոյին բացառումը, Ռադա գխավոր դատախազ Լուցենկոյի ներկայացրած նկատառումները նրան կալանավորելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: