Քննությունն անհերքելի ապացույցներ ունի, որ Նադեժդա Սավչենկոն անձամբ հրահանգներ է տվել խորհրդարանում ահաբեկչություն պատրաստելու համար: Այս մասին խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Լուցենկոն նշել է, որ իրավապահներն անհերքելի ապացույցներ ունեն, եւ այսօր ինքը Գերագույն ռադա կներկայացնի ժողովրդական պատգամավոր Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու եւ կալանավորելու նկատառումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նադեժդա Սավչենկոյին կասկածում են Ուկրաինայում պետական հեղաշրջամը հանցակցելու եւ պատրաստելու մեջ՝ «Սպայական կորպուս» ազատագրված գերիների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործով: Մարտի 8-ին Ռուբանին ձերբակալել են կահույքի մեջ թաքցրած զինանոց հայտնաբերելով: Մարտի 9-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Գրիցակը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել մասշտաբային ահաբեկչությունները, որոնք կարող էին իրագործվել մոտ ժամանակներում Կիեւում եւ այլ քաղաքներում: