News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան չի դիմել ՆԱՏՕ-ին դաշնակցային պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու կամ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետաքննությանն օգնելու խնդրանքով։ Սակայն նա կարող է ապավինել դաշինքի համերաշխությանը, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է DW-ը։

Սերգեյ Սկրիպալի թունավորումը անընդունելի է, այն տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում, նշել է գլխավոր քարտուղարը, դա անվանելով «սպառնալիք միջազգային անվտանգության համար»։ Նա հայտնել է, որ աջակցում է Մոսկվայի պատասխանատվության մասին վարկածն ու այդ հանցագործության մեջ տեսնում է «արդեն երկար տարիներ Ռուսաստանի կողմից դրսևորվող վարքագծի հետևանքը»։

Սոլսբերիում քիմիական զենքի կիրառումը «Ղրիմի բռնազավթման, Ուկրաինայի արևելքում անջատողականներին ցուցաբերված աջակցության, Վրաստանում ու Մոլդովայում ռազմական ակտիվության, Բալկաններում իրավիճակին ու այլ երկրների ժողովրդավարական ընտրություններին միջամտության հետ նույն շարքում է»,- հայտնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարտի 19-ին, Սթոլթենբերգը մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ միջադեպը քննարկելու համար։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանին կոչ են արել Մեծ Բրիտանիային պատասխաններ տալ  նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման վերաբերյալ բոլոր հարցերին։

Ռուսական հետախուզության վարչության նախկին աշխատակից նախկին գնդապետ 66-ամյա Սերգեյ Սկրիպալն ու նրա 33-ամյա  դստեր՝ Յուլիան  մարտի 4-ին ենթարկվել էին նյարդապարալիզացնող անհայտ նյութի ազդեցությանը։ Նրանց անգիտակից վիճակում հայտնաբերել էին Սոլսբերիում The Maltings առևտրի կենտրոնի մոտ նստարանի վրա։ Երկուսն էլ հիմա հիվանդանոցում են գտնվում շատ ծանր վիճակում։ 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր ՌԴ ԱԴԾ-ի կողմից ու ավելի ուշ 13 տարվա ազատազրկման դատապարտվել պետական դավաճանության համար, զրկվել բոլոր կոչումներից ու պարգևներից։ 2010-ին նրան փոխանցել են ԱՄՆ-ին՝ լրտեսության մեջ մեղադրանքով կալանավորված անձանց փոխանակության շրջանակում։ Այդ նույն թվականին Սկրիպալը բնակություն էր հաստատել Մեծ Բրիտանիայում։

Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են 

Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում

ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ