News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Գողական աշխարհի» նկատմամբ Վրաստանի օրենսդրության խստացումը կարող է բերել Վրաստանից Հայաստան քրեական հոսքերի աճին։ Այսպիսի կարծիք է հայտնել է վրացի իրավաբան Գեորգի Կոյավա «Երեւան–Թբիլիսի» հեռուստակամուրջի ժամանակ, որը նվիրված էր Վրաստանի ՆԳՆ նախաձեռնությանը, որը ներկայացրել էր գողական աշխարհի դեմ պայքարի 5 օրինագծերի փաթեթ։

Իրավաբանը պարզաբանել է, որ «օրենքով գողերի» ինստիտուտն այսօր չէ, որ հայտնվել է։ Այն գոյություն է ունեցել դեռեւս ցարական Ռուսաստանում. «Սա հանցագործ աշխարհի էլիտան է, այն, ինչ Եվրոպայում անվանում են մաֆիա։ Նրանք անձամբ չեն գողանում, այլ ավելի շուտ ղեկավարում են եւ զբաղվում են ռեկետով»,–նշել է նա։

Փորձագետը նշել է, որ Վրաստանի ՔՕ–ում կա 223 հոդվածը, որը վերաբերում է «գողական աշխարհին» անդամակցությանը։ Հոդվածի առաջին մասը՝ անդամակցությունը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ, իսկ երկրորդ մասով՝  «օրենքով գողի» կարգավիճակում լինելը  պատժվում է 7-10 տարվա ազատազրկմամբ։

Նրա խոսքով, առաջարկվող օրինագծի փաթեթը պայմանավորված է նրանով, որ հանցագործ աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Եվրոպայից ներթափանցում են Վրաստան, իսկ առաջարկը կանխարգելիչ նպատակ է հետապնդում։

Հարցին, թե այդ հոսքը հնարավոր է ուղղվի դեպի Հայաստան, իրավաբանը նշել է, որ դա բացառված չէ. «Բացառված չէ, որ նրանք ձեր մոտ՝ Հայաստան կգան։ Վրաստանում նրանց համար ամեն ժամ վտանգ է սպառնում։  Քանի որ հոդվածը նախատեսում է պատիժ ոչ թե գործունեության, այլ կարգավիճակի համար»,–ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանում ազգությամբ հայեր կան, որոնք «օրենքով գողի» կարգավիճակ ունեն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ