News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ըտրական տեղամասում քվեարկել է 4879 մարդ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Երեւանում ՌԴ դեսպանատանը ձայների հաշվարկի ընթացքին հետեւել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնաածու Պավել Գրուդինինի վստահված անձը:

Հարկ է նշել, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան համար գրանցվել է ընտրություններին աննախադեպ մասնակցություն: Հիշեցնենք, որ 2016 թվականին ՌԴ Պետական դումայի ընտրությունների ամբողջ օրը Երեւանում ՌԴ դեսպանատանը քվեարկել էր ընդամենը 1070 մարդ:

Մարտի 18-ին Ռուսաստանում ընդհանուր բացվել էր 97 հազարից ավելի ընտրական տեղամաս, որից 400-ը՝ արտասահմանում: Քվեարկության ընթացքին հետեւել են 109 երկրներից 1,5 հազար միջազգային դիտորդներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով: Նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ ռուսական քաղաքական դաշտի հնաբնակ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ