News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորք-Մարաշի զինված խմբի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է մեզ խիստ մտահոգել. դատավարությունը ձգձգվում է եւ, ինչպես երեւում է, դեռ շատ է ձգձգվելու: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այն ինչ տեղի է ունենում դատարանում, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այս գործով հազիվ թե հնարավոր է ակնկալել օրինական դատական ակտ: Վահան Շիրխանյանի վերաբերյալ նրա մյուս փաստաբանները դիմել են ՄԻԵԴ, նրա վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում գործն առաջնահերթության կարգով քննելու մասին: Կառավարությանը վերջնաժամկետ էր տրվել մինչեւ փետրվարի 26-ը իր առարկությունները ներկայացնելու համար: Այդ առարկությունները մեզ դեռ չեն հանձնվել: Ինչպես երեւում է մեր կառավարությունը միտում ունի ՄԻԵԴ-ում ձգձգելու գործը՝ փորձելով հավանաբար, դրա արդյունքում հասնել հաջողության: Մեզ համար տարօրինակ է, որ ՄԻԵԴ-ում գործը այս աստիճանի երկար է քննվում, այն պայմաններում, երբ ՄԻԵԴ-ը սահմանել էր, որ այն պետք է քննվի առաջնահերթության կարգով: Մենք հույս ունենք, որ այդ ձգձումները ունեն օբյեկտիվ պատճառներ»,-ընդգծեց Ալումյանը:

Նրա խոսքով, կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել շատ մեծ ծավալի բժշկական փաստաթղթեր՝ փորձելով ապացուցել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այնքան վատ չէ, որքան մենք ենք ներկայացնում. «Սակայն դրանց մեջ մենք տեսել ենք ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող  գրառումներ, որոնք ամենայն հավանականությամբ արվել են հետին թվով: Մենք ունենք բավականաչափ ապացույցներ, որ գրառումների զգալի մասը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ