News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ սեմինար` քննարկելու «Արեւելյան գործընկերության» ծրագիրը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ԵՄ եւ վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման բաժնի ղեկավար Ջոն Քյաերը կարեւորել է Հայաստան-ԵՄ համագործակցության հստակեցմանը միտված այս սեմինարը եւ հավելել, որ նոր համագործակցության սկիզբը մայիսին Պրահայում տեղի ունեցած ԵՄ եւ «գործողությունների» շրջանակներում ընդգրկված երկրների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովն է եղել: Նրա գնահատմամբ` համագործակցության արդյունավետ զարգացման երկու կարեւոր պայման կա. առաջին` Հայաստանի առանձնահատկությունների հաշվառումով պետք է լավ մշակված լինի ծրագիրը եւ երկրորդ` Եվրամիությունը հնարավորինս մեծ ռեսուրսներ պետք է ներգրավի այդ հարաբերությունների զարգացման նպատակով: Նրա տեղեկացմամբ` հայկական կողմը պատրաստակամ է` զարգացնելու այդ համագործակցությունը, իսկ Եվրամիությունն էլ ամեն ինչ կանի դրա կայացման համար:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով երկկողմ հարաբերությունների հիմքում դրված գերակա ոլորտները, հավաստիացրեց, որ դրանց իրականացման համար մեր երկիրն ունի անհրաժեշտ կամք եւ վճռականություն: Նա նշեց, որ թեեւ վերջին տարիներին ՀՀ օրենսդրության` եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել, բայց իշխանությունները շատ լավ գիտակցում են եվրաինտեգրման կարեւորությունը եւ դրան ուղղված նոր քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

Եվրոպացի փորձագետները պատասխանել են ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նոր համաձայնագրի առանձնահատկություններին, մասնակից երկրներին բյուջետային հատկացումներին, վիզայի ռեժիմի ազատականացմանը եւ Եվրամիության ընդլայնման սկզբունքներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ