News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 21-ին, Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրում: Նշենք, որ այդ պաշտոնում առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ Հրայր Թովմասյանը:

Հատկանշական է, որ եթե ՍԴ նախագահի ընտրությունը տեղի ունենար ապրիլի 9-ից հետո, ապա նա պետք է ընտրվեր 6 տարի ժամկետով: Սակայն հիմա Հրայր Թովմասյանն ընտրվում է 2005 թվականի Սահմանադրության կարգավորումներով, որով սահմանվում է, որ նա կպաշտոնավարի մինչեւ իր 65 տարեկանը լրանալը:

Նախօրեին այս առնչությամբ նա Ազգային ժողովում ասել էր. «Ես ինքս չգիտեմ, մինչեւ այդ ժամկետի ավարտը լինելու եմ այդ պաշտոնում թե ոչ, ճակատագիրն ուր է տանելու: Մենք մի բան ունենք թողնելու, անկախ հարմարությունից, դիսկոմֆորտից, չխախտել Սահմանադրությունը»: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Պետք է փորձենք պահել Գագիկ Հարությունյանի դրած նշաձողը. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ