News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանում արդեն մի քանի տարի է սկսել են բույն դնել սպիտակ արագիլները: Առնվազն երեք բույն գտնվում է Մայիսի 9 փողոցի շրջանում:

Ըստ տեղացիների՝ ամենահին բույնը մոտ 10 տարեկան է: Բներից մեկը հայտնվել է անցյալ տարի, եւ ամենայն հավանականությամբ դրանք այս փողոցում լուս աշխարհ եկած ձագերն են: Հետաքրքիր է, որ արագիլի բույնը յուրօրինակ հանրակացարն է, որն ընդունում է իր ապաստարան նաեւ ճնճղուկներին: Արագիլի բույնի մեջ կարող է կողք կողքի ապրել մինչեւ 10 ճնճղուկի զույգ:

 «Մենք շատ ուրախ ենք, որ մեր տների կողքին արագիլները բույն են դրել: Դա մեզ հաջողություն կբերի», - ասում են հարեւան տների բնակիները: Նրանց արձագաքնում են արագիլները՝ կտուցի յուրօրինակ ձայնով, որով նրանք ողջունում են իրար:

Դատելով թռչունների պահվածքից՝ ոմանք արդեն թուխս են նստել: «Իսկապես, թեեւ բնադրումը սովորաբար սկսվում է ապրիլի կեսին, այս տարի, տաք եղանակի շնորհիվ, ավելի վաղ են սկսել բույն դնել», - ասել է թռչնաբան Անուշ Խաչատրյանը: Ընդ որում մասնագետը նշել է, որ Երեւանի տարածքում շատ չեն արագիլները:

Մի քանի բույներին հետեւել են NEWS.am-ի թղթակիցները եւ հավերժացրել  արագիլների զույգերի հուզիչ պահվածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ