News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցելությամբ Մինսկ մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 6-ին, մասնակցել եւ ելույթ է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը մեկնարկել է նեղ ձեւաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, քաղաքական, անվտանգության, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի որոշումների նախագծեր, որոնք արժանացել են նախարարների հավանությանը։

Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձել են ԱՊՀ մասնակից երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների անցկացման հարցերին։

Նախարարները հավանություն են տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի», ինչպես նաեւ «Հանցավորության դեմ համատեղ պայքարի 2019-2023թթ. միջպետական ծրագրի» նախագծերին։

Նիստի մասնակիցներն անդրադարձել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրին, որի նպատակն է եղել երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից երկրների առջեւ ծառացած խնդիրների լուծման մեջ։

Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. սեպտեմբերին։

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ