News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որ ամրագրված են Սահմանադրությամբ, մենք կենտրոնանում ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման վրա: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հատուկ հարցազրույցում ասել է ապրիլի 9-ին ՀՀ նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնած Արմեն Սարգսյանը:

«Ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որ ամրագրված են Սահմանադրությամբ, մենք կենտրոնանում ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանում նրանց ներկայության ընդլայնման, ներդրումների ներգրավման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթության, գիտության, երիտասարդներին խրախուսելու վրա»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման ուղղությամբ ողջ իշխանությունն աշխատի:

Ըստ ՀՀ նախագահի՝ քաղաքական նոր համակարգի պայմաններում պետական իշխանությունը լիովին բաժանված է խորհրդարանի, կառավարության ու նախագահի ինստիտուտի միջեւ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել այն սուր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ, քանզի միայն համախմբված, համերաշխ հասարակությունն է կարող արդյունավետ արձագանքել ժամանակի մարտահրավերներին»:

Արմեն Սարգսյանը նշել է, որ մինչ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում համաձայնություն տալը նա բազմաթիվ արդյունավետ քննարկումներ ունեցել քաղաքական ուժերի, Սփյուռքի, հասարակության ու մտավորականության ներկայացուցիչների հետ. «Այդ հանդիպումների ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, թե ժամանակակից Հայաստանի համար որքան արդիական է, որքան կարեւոր է լսելու եւ ըմբռնելու, միմյանց հարգելու, զրուցակցի կարծիքին ըմբռնումով մոտենալու կարողությունը»:

Ինչպես նշել է Արմեն Սարգսյանը, հայ հասարակության առաջնահերթություններից մեկը ես կնշեի երիտասարդության տրամադրվածությունը. «Ասելով երիտասարդություն՝ ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, որքան ներքին հոգեվիճակը, ըստ որում՝ նկատի ունենալով նաեւ ինձ (ժպտում է). որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված՝ մասնակցելու երկրի առաջընթացին, որքանով են պահանջված: Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի եւ բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ»:

Ըստ ՀՀ նախագահի՝ ուրախալի է, որ Հայաստանում կան երիտասարդությանը նորարար ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթական նորարար ձեւաչափերում ընդգրկելու մի շարք շատ հաջողված օրինակներ Արմեն Սարգսյանի խոսքով՝ դրանցից են ստեղծարար տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈ» կենտրոնը, «Սինոփսիս Հայաստան» ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցներն ու համալսարանները: Նա վստահություն է հայտնել, որ այդ միտումը պետք է հետեւողականորեն զարգացնել:

«Ի դեպ, մենք ցանկանում ենք Հայաստանում գրավիչ դարձնել նույնիսկ զինծառայությունը: Հանրապետության պաշտպանության նախարարությունն աշխատում է մի շարք ստեղծարար ծրագրերի վրա, որոնք խրախուսում են համալսարանական կրթությամբ ու շոշափելի սոցիալական երաշխիքներով զուգորդված զինվորական ծառայությունը»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ