Ռուսաստանի Դաշնության արտքաին գործերի մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու գաղափարին, առաջարկել է կսել այս գործընթացն ամերիկյան քիմիական զինանոցի ոչնչացումից:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են աննախադեպ վատ վիճակում, եւ առաջարկել էր դադարեցնել սպառազինությունների մրցավազքը: «Հիանալի գաղափար: Առաջարկ կա սկսել քիմիական զենքի ոչնչացումից: Ամերիկյան», - գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջին: