Քուվեյթյան Kuwait Airways ավիաընկերությունը ԱՄՆ-ի՝ Լիբանանի հետ սահմանին գտնվող Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու մտադրության կապակցությամբ դադարեցնում է օդային հաղորդակցությունը Բեյրութի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Հիմնվելով կիպրական իշխանություններից կողմից Լիբանանի եղբայրական հանրապետության օդային տարածքում օդանավերի թռիչքների վտանգի մասին ստացված նախազգուշացումների վրա՝ ուղեւորների անվտանգության ապահովման նկատառումներով որոշում է կայացվել հիգշաբթի օրվանից չվերթները դեպի Բեյրութը»,- նշվում է ավիաընկերության թվիթերյան էջին:
Ավելի վաղ` ապրիլի 11-ին, լրացավ ժամկետը, մինչ որը Թրամփը խոստացել էր որոշում կայացնել Սիրիայի իշխանությունների դեմ ռազմական ուժի կիրառելու մասին: Կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել էր, որ նրան 24-48 ժամ կպահանջվի որոշելու համար՝ Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումներից հետո հասցնել հարված Սիրիային, թե ոչ: