News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հերթական պարեկային հականավակային P-8A Poseidon ինքնաթիռը Սիրիայի ափ է ուղեւրովում, որտեղ տեղակայված են ռուսական Խմեյմիմ ավիաբազան եւ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման բազան: «Ինտեֆաքսի» հաղորդմամբ՝ այս ամենը պարզ է դառնում արեւմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիթորինգի տվյալներից:

Ըստ այդ տվյալների՝ Սիցիլիա իտալական կղզու վրա գտնվող Սիգոնելա օդանավակայանից մեկնած 168998 համարով ԱՄՆ-ի ծովային հետախույզը  ակնկալվում է, որ  երկարատեւ թռիչքներ կիրականացնի Սիրիայի ափին գտնվող ռուսական ռազմակայանների մոտ:

Ինչպես հաղորդվել էր, չորեքշաբթի ԱՄՆ-ի երկու նմանատիպ 168431 եւ 168439 համարներով ինքնաթիռներն արդեն Սիրիայի ռուսական ռազմակայանների մոտ թռիչքներ են իրականացրել:

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայումս Տարտուսում ռուսական ռազմածովային բազայից 100 կմ հեռավորության վրա գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսմինեցը, որը հագեցած է 56 «Տոմագավկ» թեւավոր հրթիռներով: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով, դրան ուղեկցում է ֆրանսիական նավատորմի «Ակիտեն» բազմաթիրախային հրթիռային ֆրեգատը: Բացի դրանից, Սիրիայի ափի մոտ է նաեւ գերմանական ֆրեգաթը:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ տվեց Ռուսաստանին պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռային հարձակմանը: «Ռուսաստանը խոստանում է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած եւ բոլոր հրթիռները: Պատրաստվիր Ռուսաստան, քանի որ դրանք (հրթիռներ ) ճանապարհին են, լավ, նոր եւ խելացի», - Twitter-ում գրել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ