News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները եւ կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված եւ համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd եւ Korea Consultants International Co., Ltd ընկերությունը: 

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. եւ Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաեւ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաեւ Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները եւ Տրանշ 4-ի գնումների պլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ