News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության շրջանում համաձայնություն կա բանակցային գործընթացին Արցախի անմիջական մասնակցության վերաբերյալ: Այս մասին diyarchitect.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Լիարժեք ձեւաչափով բանակցությունների բացակայությունն Ադրբեջանի ղեկավարության կողմից հակամարտության վերջնական լուծմանը հասնելու համար քաղաքական կամքի բացակայության արդյունք է: Խոչընդոտելով Արցախի անմիջական եւ լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսմանը, հրաժարվելով  հրադադարի ամրապնդման համար խաղաղապահ գործողությունների իրականացումից, շարունակելով հակամարտությունը սրելու հետեւողական քաղաքականությունը՝ Ադրբեջանը կանխամտածված կերպով ձգձգում է երկարատեւ խաղաղության հաստատումը տարածաշրջանում»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքերով, չնայած միջազգային այլ հարցերի շուրջ տարաձայնություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ պետությունները հանդես են գալիս միասնական դիրքորոշումից եւ համակարգում են միջնորդական ջանքերը վերջնական կարգավորման հասնելու համար: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացված՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակն համաձայնեցված ձեւաչափն է:

Հուսանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ լարվածության նոր փուլը բացասաբար չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Հնարավոր է, որ «Մինսկի հարթակն» օգտագործվի նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ երկխոսություն հաստատելու համար»,- նշել է Մասիս Մայիլյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ