News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի ապրիլի 2-ին ժողովրդական համախմբումը եւ երեկվա առավոտվա երիտասարդության բազմահազարանոց համախմբումը իմ մեջ պարծանք է առաջացնում, որ մեր ժողովուրդը երբ մի բանի հավատում է, կարող է ֆանտաստիկ բաներ իրականացնել: «Ելք» խմբակցության պատգամավորԱրտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, հենց դրա համար են կարեւորում լեգիտիմությունը եւ հավատը սեփական իշխանության հանդեպ: «Սա արժեք է եւ դրա համար ենք խոսում լեգիտիմ իշխանության մասին, ընտրակաշառքով խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու անթույլատրելիության մասին: Սա հերքելը տեղին չէ եւ չի նպաստում վստահության աճին:

Վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկության դեպքեր չեն հայտնաբերվել, բայց ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի վերաբերյալ մեր պնդումները չեն հերքվել եւ մեր պնդումներն են հասարակության մոտ ընկալվում որպես ճշմարտություն»,-ասաց Զեյնալյանը:

Հա հիշեցրեց դպրոցի տնօրենների կողմից վարչական ճնշում գործադրելու մասին հրապարակված փաստերը՝ հավելելով, որ այդ տասնյակ փաստերը ընդամենը օրինակներ են:

«ՀՀԿ-ականների թիվը հասարակության մեջ 5 տոկոս է, իսկ ուսուցիչների շրջանում այդ ցուցանիշը 90 տոկոսի է հասնում: Սա խոսում է երկրում խտրականության մասին:

Խտրական է, որ մարդիկ քաղաքական հայացքների համար անգամ պատժի են ենթարկվում»,-ընդգծեց Զեյնալյանը:

Վերջուն նա նաեւ հարց ուղղեց Սերժ Սարգսյանին. «2008 փետրվար-մարտին եղել եք վարչապետ, ձեզ է ենթարկվել ազգային անվտանգությունը. ո՞վ է իրավունք տվել մարտի 1-ին հրազեն կիրառել ու խոցել ցուցարարներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ